Գրադարան
Լեյկոպլակիա. ախտորոշում

2 րոպե
Լեյկոպլակիայի ախտորոշումը սովորաբար դժվարություն չի ներկայացնում:
Ավելի հաճախ ձեր բժիշկն ախտորոշում է լեյկոպլակիան հետևյալ միջոցներով`
- բերանի խոռոչի բծերի և ախտահարված օջախների զննում
- սպիտակավուն բծերը մաքրելով հեռացնելու փորձ
- ձեր հիվանդության պատմության և ռիսկի գործոնների քննարկում
- այլ հնարավոր պատճառների բառացում:
Քաղցկեղի ստուգում
Եթե ունեք լեյկոպլակիա, ձեր բժիշկը հավանաբար կցանկանա ստուգել քաղցկեղի վաղ նշանների առկայությունը:
- Բերանի խոզանակային բիոպսիա. սա ներառում է բջիջների հեռացում ախտահարված շրջանի մակերեսից փոքր, պտտվող խոզանակով: Սա ոչ ինվազիվ միջամտություն է, բայց միշտ չէ, որ վերջնական ախտորոշում է տալիս:
- Էքցիզիոն բիոպսիա. սա ներառում է ախտահարված հյուսվածքի վիրահատական հեռացում լեյկոպլակիայի օջախից կամ ամբողջ օջախի հեռացում, եթե այն փոքր է: Էքցիզիոն բիոպսիան ավելի ընդգրկուն է և սովորաբար թույլ է տալիս հասնել վերջնական ախտորոշման:
Եթե բիոպսիան դրական է քաղցկեղի համար, և ձեր բժիշկը կատարել է էքսցիզացիոն բիոպսիա, որով հեռացրել է լեյկոպլակիայի ամբողջ շերտը, դուք կարող եք հետագա բուժման կարիք չունենալ: Եթե ախտահարված օջախը մեծ է, բուժման համար կարող եք դիմել բերանի խոռոչի վիրաբույժի կամ ականջի, քթի և կոկորդի (ԼՕՌ) մասնագետի:
Մազակալած լեյկոպլակիա
Եթե ունեք մազակալած լեյկոպլակիա, բժիշկը հավանաբար կստուգի այն հիվանդությունների կամ վիճակների առկայությունը, որոնք կարող են նպաստել ձեր իմունային համակարգի թուլացմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-11-2023 վերանայվել է՝ 06-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: