Կարմիր տափակ որքինի առաջացման պատճառը, հավանաբար, կապված է մաշկի կամ լորձաթաղանթների բջիջների վրա իմունային համակարգի հարձակման հետ:
Պարզ չէ, թե ինչու է տեղի ունենում այս ոչ նորմալ իմունային պատասխանը: Հիվանդությունը վարակիչ չէ։
Կարմիր տափակ որքինի սրացումը (ակտիվացումը) կարող է պայմանավորված լինել հետևյալ վիճակներով՝
- հեպատիտ C վարակ
- ցավազրկող և այլ դեղորայքի օգտագործում
- ալերգիկ ռեակցիա ատամների լցոնման համար կիրառվող մետաղի նկատմամբ։
Ռիսկի գործոններ
Կարմիր տափակ որքին կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ, սակայն հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է միջին տարիքի չափահասների շրջանում: Բերանի խոռոչի կարմիր տափակ որքինն ավելի հավանական է, որ առաջանա կանանց, քան տղամարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-07-2024
Վերջին վերանայում՝ 23-07-2024