Ինքնօգնության և տնային որոշ միջոցներ կարող են օգնել կարմիր տափակ որքինի պատճառած քորի ու ցավի մեղմացմանը:
Ահա դրանցից մի քանիսը:
- Ընդունեք գոլ ջրով լոգանք: Ջրի մեջ շաղ տվեք վարսակի ալյուրի վրա հիմնված լոգանքի արտադրանքներ (Ավեենո և այլն): Լավ լվացեք, չորացրեք և քսեք խոնավացնող նրբաքսուք (կրեմ):
- Ախտահարված մաշկին դրեք սառը խոնավ անձեռոցիկ:
- Օգտագործեք թույլ ազդող հիդրոկորտիզոնային նրբաքսուք կամ քսուք: Ձեռք բերեք այնպիսի արտադրանք, որը պարունակում է առնվազն 1% հիդրոկորտիզոն: Դիմեք այս միջոցներին միայն այն դեպքում, եթե ձեր բժիշկը չի նշանակել մեկ այլ կորտիկոստերոիդային տեղային միջոց:
- Խուսափեք ձեր մաշկը քերծելուց կամ ձեր եղունգները վնասելուց:
- Օրական երկու անգամ խոզանակեք ձեր ատամները և օգտագործեք ատամնաթել, եթե ունեք բերանի խոռոչի կարմիր տափակ որքին:
Այլընտրանքային թերապիա
Սակավաթիվ փոքր կլինիկական փորձարկումներ առաջարկել են օգտագործել հալվեի (ալոե վերա) գել՝ կանանց ամոթույքի (վուլվայի) կարմիր տափակ որքինի և հալվեի լուծույթով բերանի խոռոչի ողողումներ՝ բերանային հիվանդության համար:
Դիտարկեք այլընտրանքային բժշկության այն մոտեցումները, որոնք օգնում են նվազեցնել սթրեսը, քանի որ սթրեսը կարող է վատթարացնել հիվանդության ախտանիշները:
Խոսեք ձեր բուժաշխատողի հետ նախքան կարմիր տափակ որքինի որևէ այլընտրանքային բուժում փորձելը: Որոշ այլընտրանքային միջոցներ կամ հավելումներ կարող են դրսևորել անցանկալի կողմնակի ազդեցություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2024
Վերջին վերանայում՝ 24-07-2024