Ձեր հիվանդության պատճառը գտնելու համար բժիշկը, հավանաբար, կխոսի ձեզ հետ ձեր ախտանիշների և հիվանդության պատմության մասին (անամնեզ) և կկատարի ֆիզիկական քննություն (բուժզննում):
Ձեզ նաև կարող է անհրաժեշտ լինել որոշ հետազոտություններ:
- Բիոպսիա. ձեր բժիշկը հեռացնում է ախտահարված հյուսվածքի մի փոքր նմուշ՝ լաբորատորիայում հետազոտելու համար: Հյուսվածքային նմուշը հետազոտվում է` պարզելու, թե արդյոք այն ունի կարմիր տափակ որքինին բնորոշ բջջային փոփոխություններ:
- Արյան թեստեր. հնարավոր է, որ ձեզնից արյան նմուշ վերցնեն՝ այս հիվանդության հետ կապված որոշակի առողջական խնդիրներ գտնելու համար, ինչպիսին է հեպատիտ C-ն։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-07-2024
Վերջին վերանայում՝ 23-07-2024