Կարմիր տափակ որքինի ախտանշանները տարբերվում են՝ կախված ախտահարված հատվածից:
Եղունգների հիվանդությունը սովորաբար ախտահարում է մի քանի եղունգներ: Ախտանիշները ներառում են հետևյալը՝
- մանուշակագույն, փայլուն, առողջ մաշկի մակարդակից քիչ բարձրացող և օղաձև տափակ հանգույցիկներ, որոնք կարող են մասամբ մեծանալ և դառնալ վարդամանուշակագույն կամ միաձուլվել և ձևավորել մանր թեփերով ծածկված ոչ մեծ վահանիկներ, հաճախ՝ նախաբազուկների, դաստակների կամ կոճերի ներսային մակերեսներին
- ցանի գծեր, որտեղ մաշկը քերծվել է
- լեզվի վրա կամ այտերի ներսում սպիտակ ցանցավոր բծեր
- քոր
- բերանի խոռոչում կամ սեռական օրգանների լորձաթաղանթի վրա (հատկապես տղամարդկանց մոտ) ցավոտ խոցեր
- հազվադեպ՝ մազաթափություն
- եղունգների սպիացում կամ կորուստ
- մուգ գծեր՝ եղունգի ծայրից մինչև հիմք:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր մաշկի վրա առանց պատճառի (օրինակ՝ թունավոր բաղեղի հետ շփում) հայտնվում են փոքրիկ հանգույցիկներ կամ ցան: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե ունեք որևէ ախտանիշ՝ կապված բերանի, սեռական օրգանների, գլխի մաշկի կամ եղունգների կարմիր տափակ որքինի հետ:
Լավագույն տարբերակն արագ և ճիշտ ախտորոշում ստանալն է, քանի որ մաշկի և լորձաթաղանթների մի շարք հիվանդություններ կարող են ընթանալ խոցերով և ցավով:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-07-2024
Վերջին վերանայում՝ 23-07-2024