Կարմիր տափակ որքինի բուժումը կարող է դժվարանալ, եթե հիվանդությունն ախտահարել է կանանց սեռական օրգանները՝ ամոթույքը (վուլվա) և հեշտոցը (վագինա)։
Այն կարող է առաջացնել սպիներ և ուժեղ ցավեր: Սեռական օրգանների խոցերը կարող են սեռական հարաբերությունը դարձնել անհարմարավետ կամ ցավոտ:
Վնասված մաշկը և եղունգները կարող են մի փոքր մուգ մնալ նույնիսկ ապաքինվելուց հետո:
Բերանի խոռոչի խոցերը կարող են դժվարացնել սննդի ընդունումը: Հիվանդությունը նաև մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկը: Հազվադեպ, կարմիր տափակ որքինն ախտահարում է լսողական անցուղին, իսկ չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել լսողության կորստի:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-07-2024
Վերջին վերանայում՝ 23-07-2024