Սակայն բժիշկներին հայտնի են լյարդի առաջնային քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող գործոնները։ Մասնավորապես, լյարդի քաղցկեղի ռիսկը կարող են բարձրացնել քրոնիկ հեպատիտ B կամ հեպատիտ C վարակները, որոնք տարիների ընթացքում անդառնալի վնաս են հասցնում լյարդային հյուսվածքին՝ զարգացնելով լյարդի ցիռոզ։
Լյարդի առաջնային քաղցկեղի զարգացման հավանականությունը կարող է բարձրանալ, եթե դուք՝
Զարգացող երկրներում լյարդի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև աֆլատոքսիններով աղտոտված բորբոսած հացահատիկների, սոյայի և այլ հատիկավորների և դրանցից պատրաստված սննդամթերքների երկարատև ընդունումը։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։