Գրադարան
Լյարդի քաղցկեղ. ախտանիշներ

1 րոպե
Մարդկանց մեծամասնությունը լյարդի առաջնային քաղցկեղի վաղ փուլերում չունի գանգատներ և ախտանիշներ:
Երբ գանգատներն ու ախտանիշները հայտնվում են, դրանք կարող են ներառել հետևյալը՝
- առանց փորձելու նիհարում
- ախորժակի կորուստ
- վերորովայնային ցավ կամ ծանրության զգացում, հաճախ՝ աջ թուլակողում (կողերի տակ)
- սրտխառնոց և փսխում
- ընդհանուր թուլություն և հոգնածություն
- որովայնի այտուցվածություն
- մաշկի և աչքերի սպիտակուցների դեղնացում (դեղնուկ)
- սպիտակ, կավիճանման կղանք:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք անհանգստացնող գանգատներ կամ ախտանիշներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2018 վերանայվել է՝ 08-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: