Լյարդի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջամտությունները ներառում են հետևյալը:
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են բացահայտել լյարդի գործառույթի խանգարումներ:
- Պատկերային հետազոտություններ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են գերձայնը, համակարգչային շերտագիրը (ԿՏ) և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ):
- Անալիզի համար լյարդի հյուսվածքի նմուշի հեռացում (բիոպսիա). երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել լյարդի հյուսվածքի մի կտոր լաբորատոր հետազոտության համար՝ լյարդի քաղցկեղի վերջնական ախտորոշումը կատարելու համար: Լյարդի բիոպսիայի ժամանակ ձեր բժիշկները բարակ ասեղ են մտցնում ձեր մաշկի միջով դեպի լյարդ՝ հյուսվածքի նմուշ վերցնելու համար: Լաբորատորիայում բժիշկները մանրադիտակի տակ հետազոտում են հյուսվածքը՝ քաղցկեղի բջիջներ գտնելու համար: Լյարդի բիոպսիան պարունակում է արյունահոսության, արյունազեղումների և վարակի ռիսկ:
Լյարդի քաղցկեղի տարածման որոշում
Երբ լյարդի քաղցկեղը ախտորոշվի, ձեր բժիշկը կաշխատի որոշել քաղցկեղի տարածումը (փուլը): Փուլավորման հետազոտություններն օգնում են որոշելու քաղցկեղի չափն ու տեղայնացումը և այն, թե արդյոք այն տարածվել է: Լյարդի քաղցկեղի փուլավորման համար օգտագործվող պատկերային հետազոտությունները ներառում են ԿՏ, ՄՌՏ և ոսկորների սքանավորում:
Կան լյարդի քաղցկեղի փուլավորման տարբեր մեթոդներ: Օրինակ՝ մեկ մեթոդ օգտագործում է հռոմեական I-ից IV թվեր, իսկ մյուսը՝ A-ից D տառերը: Ձեր բժիշկն օգտագործում է ձեր քաղցկեղի փուլը՝ որոշելու ձեր բուժման տարբերակները և ձեր կանխատեսումը (պրոգնոզը):
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024