Լյարդի քաղցկեղ. բուժում
07-05-2018
1 րոպե

Լյարդի քաղցկեղի բուժումն իրականացվում է բժշկական տարբեր մասնագետներից և բուժքույրերից կազմված անձնակազմի կողմից։
Լյարդի քաղցկեղի բուժման տարբերակը կախված է հիվանդության փուլից, ձեր առողջական ընդհանուր վիճակից, տարիքից, հիվանդության պատմությունից և ձեր նախընտրությունից։
Հաճախ օգտագործվում է համակցված բուժում, երբ միաժամանակ կամ հաջորդաբար գործի են դրվում բուժման մի քանի մոտեցումներ։
Քաղցկեղի աճը կարող է որոշակիորեն դանդաղեցվել կամ դադարեցվել քիմիոթերապիայով կամ ճառագայթային բուժմամբ։
Վիրահատական բուժումը սովորաբար առաջարկվում է այն դեպքում, երբ քաղցկեղը չի ներաճել արյունատար անոթների մեջ, օրինակ՝ քաղցկեղային փոքր օջախ։ Եթե ախտահարված է ամբողջ լյարդը, ապա կարող է առաջարկվել լյարդի հեռացում՝ փոխպատվաստմամբ։
Եթե քաղցկեղի բուժման որևէ միջոցառում այլևս անիմաստ է, ձեզ կարող են առաջարկել պալիատիվ բուժում։
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022