Լյարդային հիվանդությունն ունի բազմաթիվ պատճառներ։
Վարակ
Մակաբույծները և վիրուսները կարող են վարակել լյարդը՝ առաջացնելով լյարդի գործունեությունը թուլացնող բորբոքում: Լյարդի ախտահարում առաջացնող վիրուսները կարող են տարածվել արյան կամ սերմնահեղուկի, ախտոտված սննդի կամ ջրի, ինչպես նաև վարակված անձի հետ սերտ շփման միջոցով: Լյարդի վարակների ամենատարածված տեսակներից են՝
- հեպատիտ A
- հեպատիտ B
- հեպատիտ C
Իմունային համակարգի խանգարումներ
Որոշ հիվանդությունների դեպքում իմունային համակարգը գրոհում է օրգանիզմի սեփական բջիջները։ Դրանք կոչվում են աուտոիմուն խանգարումներ և կարող են ախտահարել լյարդը: Նմանատիպ վիճակներից են՝
- աուտոիմուն հեպատիտ
- առաջնային բիլիար խոլանգիտ
- առաջնային սկլերոտիկ խոլանգիտ:
Գենետիկա
Մեկ կամ երկու ծնողներից ժառանգված ոչ նորմալ գենը կարող է առաջացնել լյարդում տարբեր նյութերի կուտակում, որի արդյունքում՝ լյարդի ախտահարում։ Լյարդի գենետիկ հիվանդություններից են՝
- հեմոքրոմատոզ
- Վիլսոնի հիվանդություն
- ալֆա-1 անտիտրիպսինի դեֆիցիտ:
Քաղցկեղ և այլ ուռուցքներ
Օրինակներից են՝
- լյարդի քաղցկեղ
- լեղածորանի քաղցկեղ
- լյարդի ադենոմա:
Այլ
Լյարդային հիվանդության այլ տարածված պատճառներից են՝
- ալկոհոլի քրոնիկ չարաշահում
- լյարդում ճարպի կուտակում (լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն)
- որոշ դեղամիջոցներ (այդ թվում՝ դեղատոմս չպահանջող)
- որոշ բուսական միացություններ:
Ռիսկի գործոններ
Լյարդային հիվանդության զարգացման ռիսկը բարձրացնող գործոններից են՝
- ալկոհոլի չարաշահում
- գիրություն
- 2-րդ տիպի դիաբետ
- տատուներ կամ պիրսինգ
- ներարկային թմրամիջոցների նույն ասեղով օգտագործում
- մինչև 1992թ․ արյան փոխներարկում
- այլ մարդկանց արյան և այլ կենսահեղուկների ազդեցություն
- չպաշտպանված սեռական հարաբերություն
- որոշ քիմիական նյութերի կամ թույների ազդեցություն
- լյարդային հիվանդության ընտանեկան պատմություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-10-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024