Գրադարան
Լյարդային հիվանդություն. ախտորոշում

1 րոպե
Լյարդային հիվանդության բուժման հիմքը լյարդի վնասման պատճառի և չափի ճիշտ պարզաբանումն է:
Բժիշկը հավանաբար կսկսի ձեր առողջական վիճակի և առկա խնդրի պատմությունն ուսումնասիրելուց, որից հետո կանցնի արտաքին զննմանը:
Լյարդային հիվանդություն կասկածելիս բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալը:
- Արյան թեստեր. մի շարք արյան թեստեր, որոնք կոչվում են լյարդի գործունեության թեստեր, կարող են օգնել գնահատելու լյարդի գործունեության խանգարումը, իսկ այլ թեստեր կարող են հայտնաբերել առանձնահատուկ խնդիրներ կամ գենետիկական շեղումներ:
- Պատկերային հետազոտություններ. գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կարող են ներկայացնել լյարդի վնասման բնույթը և տարածումը:
- Լյարդային հյուսվածքի ստուգում. բիոպսիայով ստացված լյարդի հյուսվածքի մանրադիտական հետազոտությունը կարող է օգնել հստակ ախտորոշելու լյարդի վնասման տեսակը և բնույթը:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-10-2021 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: