Ապրելակերպային որոշ սովորույթների փոփոխությունը հաճախ նպաստում է լյարդի առողջական վիճակի բարելավմանը:
Եթե ախտորոշել են լյարդային հիվանդություն, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ՝
- եթե չեք դադարեցնում ալկոհոլի օգտագործումը, ընդունեք այն հազվադեպ և քիչ քանակներով
- խուսափեք կարմիր մսից, տրանս-ճարպերից, վերամշակված ածխաջրատներով ու ֆրուկտոզով հարուստ սիրոպներից ու մթերքներից
- շաբաթական 3-4 անգամ զբաղվեք 30-60 րոպեանոց չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժանքներով
- եթե ունեք ավելորդ քաշ, օրական 500-1000 կալորիայով կրճատեք սննդով ստացվող էներգիան:
Այլընտրանքային բժշկություն
Լյարդային հիվանդության բուժման մեջ որևէ այլընտրանքային միջոցի արդյունավետությունը չի ապացուցվել: Սակայն մի քանի հետազոտությամբ ներկայացվել են նման միջոցների որոշ հնարավոր օգուտներ, որոնք, այնուամենայնիվ, պահանջում են լրացուցիչ ապացուցողական տվյալներ:
Մյուս կողմից, որոշ սննդակարգեր և բուսական հավելումներ իրենք կարող են վնաս պատճառել լյարդին։ Ավելի քան 1000 դեղամիջոցներ և բուսական արտադրանքներ կապված են լյարդի վնասման հետ, այդ թվում՝
- վիտամին A
- մա-հուան
- լերդախոտ (գետնակաղին)
- կատվախոտ
- մզամուրճ (омела)
- չապարալ
- քարխոտ (окопник)
- կավա և այլն:
Լյարդը պաշտպանելու համար կարևոր է, որ որևէ հավելյալ կամ այլընտրանքային դեղամիջոց ընդունելուց առաջ բժշկից տեղեկանաք տվյալ միջոցի հնարավոր ռիսկերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-10-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024