Գրադարան
Լյարդային հիվանդություն. ախտանիշներ

1 րոպե
Լյարդային հիվանդությունը միշտ չէ, որ առաջացնում է զգալի գանգատներ և ախտանիշներ:
Այնուամենայնիվ, լյարդային որևէ խնդրի առկայությունը կարող է ուղեկցվել հետևյալ նշաններով՝
- մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
- որովայնային ցավեր և այտուց
- ոտքերի և սրունք-թաթային շրջանի այտուցներ
- մաշկի քոր
- մեզի մգացում
- կղանքի գունազրկում
- քրոնիկ հոգնածություն
- սրտխառնոց կամ փսխում
- ախորժակի կորուստ
- արյունազեղումների հակում:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորեք և այցելեք բժշկին, եթե ունեք մշտապես անհանգստացնող գանգատներ կամ ախտանիշներ: Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք որովայնի շրջանի սուր ցավեր:
Հոդվածը տեղադրվել է՝ 09-10-2021 վերանայվել է՝ 31-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: