Լյարդային հիվանդություններից խուսափելուն կարող են օգնել մի շարք կանխարգելիչ միջոցառումներ:
Լյարդի հիվանդությունների կանխարգելումն առաջին հերթին ներառում է հայտնի պատճառների և ռիսկի գործոնների ազդեցության կրճատումը:
- Ալկոհոլ ընդունեք միայն չափավոր քանակներով. առողջ չափահաս կանայք օրվա ընթացքում պետք է օգտագործեն ոչ ավելի քան 1 չափաբաժին, իսկ տղամարդիկ՝ ոչ ավելի քան 2 ստանդարտ չափաբաժին ալկոհոլային խմիչք: Շաբաթվա ընթացքում ավելի քան 8 չափաբաժնի օգտագործումը՝ կանանց համար ևավելի քան 15 չափաբաժնի օգտագործումը՝ տղամարդկանց համար համարվում է ալկոհոլի ռիսկային օգտագործում:
- Խուսափեք ռիսկային վարքագծերից. սեռական հարաբերության ընթացքում օգտագործեք պահպանակ: Եթե ցանկանում եք տատու կամ պիրսինգ ունենալ, համոզվեք, որ անվտանգության և մաքրության կանոնները պահպանվում են: Դիմեք օգնության, եթե օգտագործում եք ներարկային թմրամիջոցներ և բացառեք ներարկիչների և ասեղների համատեղ օգտագործումը:
- Պատվաստվեք. եթե ենթարկվում են հեպատիտի վիրուսի ազդեցությանը ենթարկվելու բարձր ռիսկին կամ արդեն վարակվել եք այդ վիրուսներից որևէ մեկով, զրուցեք ձեև բժշկի հետ հեպատիտի A-ի կամ հեպատիտ B-ի դեմ պատվաստվելու թեմայով:
- Օգտագործեք դեղամիջոցներն միայն կարիքի դեպքում և բժշկի խորհրդով. ինչպես դեղատոմսով դուրս գրվող, այնպես էլ ազատ վաճառվող դեղամիջոցներն օգտագործեք միայն անհրաժեշտության դեպքում և անպայման առաջարկվող դեղաչափերով: Մի՛ զուգակցեք դեղերն ալկոհոլի հետ: Մինչև բուսական հավելումներ ընդունելը կամ դրանք այլ դեղամիջոցների հետ զուգակցելը խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
- Բացառեք այլ մարդկանց արյան և այլ կենսահեղուկների հետ շփումը. հեպատիտի վիրուսները կարող են տարածվել ասեղով պատահական մաշկը ծակելուց կամ արյունը և այլ կենսահեղուկները ոչ պատշաճ մաքրելով:
- Անվտանգ դարձրեք սնունդը. մինչև կերակուր պատրաստելը կամ սնունդ ընդունելը լվացեք ձեռքերը: Եթե ճամփորդում եք զարգացող երկրներում, խմելու, ատամները մաքրելու կամ լվացվելու համար օգտագործեք միայն շշալցված մաքուր ջուր:
- Զգուշությամբ օգտագործեք աերոզոլային սփրեյները. համոզվեք, որ գտվնում եք լավ օդափոխվող տարածքներում և կրեք դիմակ, երբ օգտագործում եք միջատասպան, սնկասպան սփրեյներ, ներկանյութեր և այլ թունավոր միջացություններ: Մշտապես հետևեք արտադրողի հրահանգներին:
- Պաշտպանեք մաշկը. երբ օգտագործում եք միջատասպան կամ այլ թունավոր միացություններ, օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ, երկարաթև վերնաշոր, գլխարկ և դիմակ, որ այդ նյութերը չկարողանան թափանցել և ներծծվել մաշկի մեջ:
- Պահպանեք առողջ քաշ. հիշեք, որ գիրությունը կարող է առաջացնել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-10-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024