Եթե ունեք բնածին երկար QT համախտանիշ, առավել ուշադիր եղեք, թե ինչ դեղեր եք ընդունում:
Հիշեք, որ ախորժակն ընկճող որոշ դեղամիջոցները, դեկոնգեստանտները և լայնորեն օգտագործվող հակաբիոտիկները կարող են նպաստել վտանգավոր առիթմիաների զարգացմանը:
Նույն կերպ, սուր առիթմիա կարող են առաջացնել ապօրինի թմրամիջոցներից կոկաինը և ամֆետամինները:
Դիմեք բուժօգնության, եթե ունեք արյան կալիումի մակարդակը նվազեցնող հիվանդություններ կամ առողջական խնդիրներ, օրինակ՝ երկարատև փսխում և փորլուծություն, կամ ընդունում եք որոշ կալիում-կորցնող միզամուղներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024