Երկար QT համախտանիշի բուժումը նախ և առաջ սովորական կանխարգելիչ քայլերի ձեռարկումն է, ինչպես նաև դեղորայքային կամ վիրահատական միջոցառումները:
Դեղորայքային բուժում
Կախված ձեր վիճակից և հիվանդության ծանրության աստիճանից, բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցների հետևյալ տեսակներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Բետա պաշարիչներ, օրինակ՝ Նադոլոլ կամ Պրոպրանոլոլ, որոնք դանդաղեցնում են սրտի ռիթմը և թուլացնում ադրենալինի նկատմամբ սրտի զգայունությունը։
- Մեքսիլեին, որը հակաառիթիկ դեղամիջոց է և կարող է նշանակվել բետա պաշարիչների հետ միասին։
- Սպիրոնոլակտոն և կալիում, որոնց նպատակն արյան մեջ կալիումի մակարդակի պահպանումը և բարձրացումն է։
- Ձկան յուղ (օմեգա-3)՝ որպես օժանդակող այլընտրանքային միջոց:
Վիրահատական միջամտություններ
Կախված ձեր վիճակից, բժիշկը կարող է առաջարկել՝
- ձախ սրտային սիմպաթիկ դեներվացիայի վիրահատություն
- իմպլանտացվող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024