Երկար QT համախտանիշով բազմաթիվ մարդիկ որևէ գանգատ չեն ներկայացնում:
Նման դեպքերում հիվանդությունը կարող է հայտնաբերվել՝
- պատահականորեն՝ էլկտրասրտագրությամբ (ԷՍԳ)
- երկար QT համախտանիշի վերաբերյալ ընտանեկան պատմությամբ (անամնեզ)
- գենետիկ թեստի արդյունքներով:
Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝
- ուշագնացություն (սինկոպե), որն ի հայտ է գալիս սրտի ժամանակավոր կտրուկ առիթմիայի պատճառով՝ առաջացած զայրույթից, վախից, ֆիզիկական լարվածությունից, սուր սթրեսից (օրինակ՝ հեռախոսի հանկարծակի զանգ), և առիթմիային կարող են նախորդել աչքերի դեմը սևանալը, թուլությունը, տեսողության մթագնումը և գլխապտույտը
- ցնցումներ, որի պատճառը սուր առիթմիայի պայմաններում գլխուղեղի արյունամատակարարման կտրուկ նվազումն է և թթվածնային քաղցը
- հանկարծամահություն, որը երբեմն կարող է զարգանալ բուժումից դուրս մնացած դեպքերում:
Երկար QT համախտանիշի վերոնշյալ ախտանիշները կարող են զարգանալ նաև քնած ժամանակ կամ արթնանալիս:
Ե՞րբ դիմել բժշկին
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հուզական սթրեսի ժամանակ, նոր (հատկապես՝ անծանոթ կամ QT միջակայքի երկարացում առաջացնող) դեղեր ընդունելիս ձեզ մոտ ի հայտ է եկել հանկարծակի ուշաթափություն: Խոսեք նաև ձեր բժշկի հետ, եթե ունեք հաստատված երկար QT համախտանիշով ընտանիքի անդամ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024