Առողջ ապրելակերպի փոփոխությունները կարող են մեծ տարբերություն առաջացնել սեռական հարաբերության նկատմամբ ձեր ցանկության մեջ:
- Վարժանքներ. կանոնավոր աերոբիկ վարժանքները և ուժային մարզումները կարող են բարձրացնել ձեր տոկունությունը, բարելավել ձեր ինքնագնահատականը, բարձրացնել ձեր տրամադրությունը և, ի վերջ, բարձրացնել ձեր լիբիդոն:
- Կրճատեք սթրեսի. աշխատանքային սթրեսը, ֆինանսական սթրեսը և ամենօրյա դժվարությունները հաղթահարելու ավելի լավ միջոց գտնելը կարող է ուժեղացնել ձեր սեռական ցանկությունը:
- Հաղորդակցվեք ձեր զուգընկերոջ հետ. զույգերը, ովքեր գիտեն, թե ոնց շփվեն իրենց զուգընկերոջ հետ բաց, ազնիվ ձևով, սովորաբար ավելի ամուր հուզական փոխադարձ կապ են պահպանում, ինչը կարող է նպաստել սեռական կյանքի բարելավմանը: Բուն սեռական հարաբերությունների վերաբերյալ շփումները նույնպես կարևոր են: Ձեր զուգընկերոջ հետ անկեղծ խոսելն այն մասին, թե ինչն է ձեր դուրը գալիս և ինչը չեք սիրում, կարող է հիմք ստեղծել ավելի ամուր սեռական մտերմության համար:
- Ժամանակ հատկացրեք սեռական մտերմության համար. ձեր օրացույցում սեռական հարաբերությունների պլանավորումը կարող է հորինված և ձանձրալի թվալ: Սակայն սեռական մտերմությունը առաջնահերթություն դարձնելը կարող է օգնել ձեզ, որ վերականգնեք ձեր սեռական ցանկությունը:
- Մի քիչ հետաքրքրություն ավելացրեք ձեր սեռական կյանքին. փորձեք տարբեր սեռական դիրքեր, օրվա այլ ժամեր կամ սեռական մտերմության այլ վայրեր: Խնդրեք ձեր զուգընկերոջը ավելի շատ ժամանակ հատկացնել նախախաղին: Եթե դուք և ձեր զուգընկերը բաց եք սեռական փորձարկումների համար, ապա ձեր սեռական երևակայությունները կարող են օգնել ձեր սեռական ցանկության վերականգնմանը:
- Հրաժարվեք վատ սովորություններից. ծխելը, ապօրինի թմրամիջոցները և ալկոհոլի չարաշահումը կարող են թուլացնել ձեր սեռական ցանկությունը: Այս վատ սովորություններից հրաժարվելը կարող է օգնել ձեր սեռական ցանկությունը խթամանը և ձեր ընդհանուր առողջության բարելավմանը:
Այլընտրանքային բժշկություն
Բժշկի հետ սեռական ցանկության անկման մասին խոսելը կարող է դժվար կամ անհարմար լինել որոշ կանանց համար: Ուստի, որոշ կանայք կարող են անցնել դեղատոմս չպահանջող բուսական հավելումների օգտագործմանը: Այնուամենայնիվ, ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) չի կարգավորում նման ապրանքները, և շատ դեպքերում դրանք լավ ուսումնասիրված չեն: Բուսական հավելումները կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ կամ փոխազդել այլ դեղամիջոցների հետ, որոնք դուք կարող եք ընդունել: Դրանք օգտագործելուց առաջ միշտ խոսեք բժշկի հետ:
Բուսական հավելումների մի խառնուրդ կոչվում է Ավլիմիլ: Այս ապրանքը մարմնի վրա ունի էստրոգենի նման ազդեցություն: Թեև էստրոգենը կարող է խթանել ձեր սեռական ցանկությունը, այն կարող է նաև նպաստել կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների աճը:
Մեկ այլ օրինակ է բուսական մերսման յուղը, որը կոչվում է Զեստրա: Որպես տեղային միջոց, այս յուղով օծվում է ծլիկը, ամոթաշրթերը և հեշտոցամուտքը: Մի փոքր ուսումնասիրություն ցույց է տվել, որ Զեստրան ավելացնում է գրգռվածությունը և հաճույքը՝ համեմատած պլացեբո յուղի հետ: Գրանցված միակ կողմնակի ազդեցությունը եղել է սեռական օրգանների թեթև այրոցի զգացողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024