Եթե ցանկանում եք սեռական հարաբերություններով զբաղվել ավելի հազվադեպ, քան ձեր զուգընկերը, դա դեռ չի նշանակում, որ ձեզնից մեկնումեկը ձեր կյանքի նույն փուլում գտնվող մարդկանց համար նորմա համարվող սահմաններից դուրս է, թեև ձեր վիճակը կարող է անհանգստություն առաջացնել:
Նույն կերպ, նույնիսկ եթե ձեր սեռական ցանկությունն ավելի թույլ է, քան նախկինում էր, ձեր փոխհարաբերությունները կարող են ավելի ուժեղ լինել, քան երբևէ: Հետևությունն այն է, որ չկա «կախարդական թիվ», որը կարող է սահմանել ցածր սեռական ցանկությունը: Կանանց մոտ այս սահմանագիծը կարող է տարբերվել:
Կանանց մոտ ցածր սեռական ցանկության ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- որևէ տեսակի սեռական գործունեության, այդ թվում՝ ձեռնաշարժության նկատմամբ հետաքրքրություն կորուստը
- ընդհանրապես կամ միայն հազվադեպ սեռական երևակայություններ կամ մտադրություններ ունենալը
- սեռական ակտիվության կամ երևակայությունների բացակայության վերաբերյալ անհանգստություններ կամ մտահոգություն ունենալը:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեզ մտահոգում է սեռական հարաբերության նկատմամբ ձեր թուլացած ցանկությունը, խոսեք ձեր բժշկի հետ: Լուծումը կարող է լինել բավականին պարզ, ինչպիսին է ձեր ընդունած դեղորայքի փոփոխությունը և ձեզ մոտ առկա որևէ քրոնիկ հիվանդության բարելավումը, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը կամ դիաբետը:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024