Գրադարան

Ցածր լիբիդոն կանանց մոտ․ ախտորոշում

Ցածր լիբիդոն կանանց մոտ․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Ըստ սահմանման, ձեզ մոտ կարող է ախտորոշվել թերակտիվ սեռական ցանկության խանգարում, եթե ձեզ մոտ հաճախ բացակայում են սեռական մտադրությունները կամ ցանկությունը, և այդ զգացմունքների բացակայությունն առաջացնում է անձնական անհանգստություն:

Անկախ նրանից՝ համապատասխանում եք այս բժշկական ախտորոշմանը, թե ոչ, ձեր բժիշկը կարող է փնտրել պատճառներ, թե ինչու ձեր սեռական ցանկությունն այնքան էլ բարձր չէ, որքան ցանկանում եք, և գտնել օգնության միջոցներ:

Բացի ձեր հիվանդության և սեռական պատմության վերաբերյալ հարցեր տալուց, ձեր բժիշկը կարող է նաև ձեռնարկել հետևյալ քայլերը:

  • Կատարել գինեկոլոգիական քննություն (ներզննում). գինեկոլոգիական զննման ժամանակ ձեր բժիշկը կարող է ստուգել ֆիզիկական փոփոխությունների նշանները, որոնք նպաստում են սեռական ցանկության նվազմանը, ինչպիսիք են սեռական օրգանների հյուսվածքների հյուծումը, հեշտոցի չորությունը կամ ցավոտ շրջանները:
  • Առաջարկել լաբորատոր թեստեր. ձեր բժիշկը կարող է նշանակել արյան անալիզներ հորմոնների մակարդակը ստուգելու և վահանաձև գեղձի, դիաբետի, բարձր խոլեստերինի և լյարդային խանգարումների համար:
  • Ձեզ ուղեգրել այլ մասնագետի մոտ. մասնագիտացված խորհրդատուն կամ սեռական թերապևտը կարող է ավելի լավ գնահատել հուզական և փոխհարաբերությունների գործոնները, որոնք կարող են նպաստել ցածր սեռական ցանկության առաջացմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-03-2023 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով