Գրադարան
Արական հիպոգոնադիզմ. ախտորոշում

1 րոպե
Տղաների մոտ վաղ հայտնաբերումը կարող է օգնել կանխելու սեռական հասունացման հետաձգման հետ կապված խնդիրները:
Տղամարդկանց մոտ վաղ ախտորոշումն ու բուժումը թույլ են տալիս պաշտպանվել ոսկրերի փխրունացումից (օստեոպորոզ) և այլ հարակից վիճակներից:
Ձեր բժիշկը ֆիզիկական քննություն կանցկացնի (բուժզննում) և կստուգի, թե արդյոք ձեր սեռական զարգացումը, օրինակ՝ ցայլքի մազերը, մկանային զանգվածը և ամորձիների չափը, համապատասխանում են ձեր տարիքին:
Ձեր բժիշկը նաև կստուգի ձեր արյան տեստոստերոնի մակարդակը, եթե ունեք հիպոգոնադիզմի գանգատներ կամ ախտանիշներ: Քանի որ տեստոստերոնի մակարդակը տարբերվում է և սովորաբար ամենաբարձրն է առավոտյան, արյան անալիզը սովորաբար կատարվում է մինչև առավոտյան ժամը 10-ը, հնարավոր է, մի քանի անգամ:
Եթե թեստերը հաստատում են, որ դուք ունեք ցածր տեստոստերոն, լրացուցիչ հետազոտությունը կարող է որոշել՝ արդյոք պատճառը ամորձիների թերգործառույթն է կամ հիպոֆիզի խանգարումը: Այս հետազոտությունները կարող են ներառել՝
- հորմոնների թեստավորում
- սերմնահեղուկի անալիզ
- հիպոֆիզի պատկերային հետազոտություն
- գենետիկ թեստավորում
- ամորձիների բիոպսիա:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-04-2023 վերանայվել է՝ 10-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: