Կրծքագեղձը կազմված է շարակցական հյուսվածքից, որոնք ներառում են կաթնագեղձերից դեպի պտուկներ կաթը տեղափոխող բարակ խողովակային համակարգ (կաթնածորաններ):
Կրծքագեղձի ծորանի էկտազիան առաջանում է, երբ պտուկի տակ գտնվող կաթնածորանը լայնանում է: Ծորանների պատերը կարող են հաստանալ և լցվել հեղուկով՝ արգելափակվելով կամ խցանվելով կպչուն մածուցիկ նյութով: Արդյունքում կարող է զարգանալ բորբոքում:
Մասնագետները հստակ չգիտեն, թե ինչն է առաջացնում կաթնածորանների էկտազիա: Ոմանք ենթադրում են, որ պատճառը կապված է հետևյալ վիճակների և գործոնների հետ:
- Կրծքագեղձի հյուսվածքի տարիքային փոփոխություններ. տարիքի հետ կրծքագեղձի հյուսվածքի կազմությունը գլխավորապես գեղձայինից դառնում է գլխավորապես ճարպային: Այս գործընթացը կոչվում է ետզարգացում (ինվոլյուցիա): Կրծքագեղձի այս բնական փոփոխությունները երբեմն կարող են հանգեցնել կաթնածորանի խցանման և կրծքագեղձի էկտազիայի հետ կապված բորբոքման:
- Ծխելը. ծխախոտի օգտագործումը կարող է կապված լինել կաթնածորանների լայնացման հետ, ինչն էլ կարող է հանգեցնել բորբոքման և, հնարավոր է, կրծքագեղձի էկտազիայի:
- Պտուկի շրջում (ինվերսիա). նոր շրջված պտուկը կարող է արգելափակել կաթնածորանները՝ առաջացնելով բորբոքում և վարակ: Նոր շրջված պտուկը նաև կարող է հիմքում ընկած ավելի լուրջ հիվանդության նշան լինել, ինչպիսին է քաղցկեղը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024