Կրծքագեղձի ծորանի էկտազիան հաճախ որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում։
Այնուամենայնիվ, որոշ կանայք կարող են ունենալ՝
- կեղտոտ-սպիտակավուն, կանաչավուն կամ սև արտադրություն մեկ կամ երկու պտուկներից
- պտուկի կամ շրջակա կրծքային հյուսվածքի (արեոլա) ցավոտություն
- պտուկի և արեոլային հյուսվածքի կարմրություն
- կրծքագեղձում գոյացություն կամ պնդացում՝ խցանված կաթնածորանի մոտ
- պտուկ, որը շրջված է դեպի ներս (շրջված պտուկ)
Ախտահարված կանթնածորանում նաև կարող է զարգանալ բակտերիալ վարակ, որը կոչվում է մաստիտ՝ առաջացնելով կրծքագեղձի ցավոտություն, պտուկի շուրջը (արեոլա) բորբոքում և ջերմություն:
Իմացե՛ք ավելին մաստիտի մասին:
Կրծքագեղձի կաթնածորանի էկտազիայի գանգատներն ու ախտանիշները կարող են ինքնուրույն բարելավվել:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ձեր կրծքերում նկատում եք փոփոխություններ, ինչպիսիք են կրծքագեղձի նոր գոյացությունը, ինքնաբուխ պտուկային արտադրությունը, մաշկի կարմրությունը կամ բորբոքումը կամ շրջված պտուկը, որոնք տևական են կամ անհանգստացնում են ձեզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024