Ձեր բժշկին տրամադրած տեղեկատվության և ֆիզիկական քննության (բուժզննման) արդյունքների հիման վրա ձեզ կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ հետազոտություններ:
- Պտուկի և այն շրջապատող հյուսվածքի (արեոլայի) ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). գերձայնն օգտագործում է ձայնային ալիքներ՝ կրծքագեղձի հյուսվածքի պատկերներ ստեղծելու համար: Այն թույլ է տալիս ձեր բժշկին գնահատել ձեր պտուկի տակ ընկած կաթնածորանները: Ախտորոշիչ գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս ձեր բժշկին կենտրոնանալ կասկածելի տարածքի վրա:
- Ախտորոշիչ մամոգրաֆիա. մամոգրաֆիան ստեղծում է ձեր կրծքի ռենտգեն պատկերներ և կարող է օգնել ձեր բժշկին՝ գնահատելու ձեր կրծքային հյուսվածքը: Ախտորոշիչ մամոգրաֆիան ձեր կրծքի որոշակի հատվածի վերաբերյալ տրամադրում է ավելի մանրամասն տվյալներ, քան սքրինինգային մամոգրաֆիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024