Կաթնածորանի էկտազիայի հետ կապված անհանգստությունը կամ անհարմարավետությունը (դիսկոմֆորտ) թեթևացնելու համար կարող եք փորձել ինքնօգնության հետևյալ միջոցները:
- Կիրառեք տաք կոմպրեսներ․ ձեր պտուկի և հարակից տարածքի վրա կիրառվող տաք կոմպրեսը կարող է հանգստացնել կրծքագեղձի ցավոտ հյուսվածքը:
- Օգտագործեք կրծքային միջադիրներ՝ պտուկային արտադրության համար․ այսպիսի միջադիրների օգտագործումը կարող է կանխել հեղուկի արտահոսքը ձեր հագուստի միջով:
- Օգտագործեք օժանդակող կրծկալ․ ընտրեք լավ հենարանով կրծկալներ, որ նվազագույնի հասցնեք կրծքի հետ կապված անհարմարավետությունը: Լավ հարմարեցված կրծկալը նաև կարող է օգնել, որ պտուկային արտադրությունը ներծծող կրծքային միջադիրները պահվեն իրենց տեղում:
- Քնեք հակառակ կողմի վրա․ խուսափեք ձեր ախտահարված կրծքի կողմի վրա քնելուց, որը կօգնի այտուցի և հետագա անհարմարավետության կանխարգելմանը:
- Դադարեցրեք ծխելը․ ծխելը կարող է դժվարացնել վարակի բուժումը և բարձրացնել կրկնվող վարակների կամ թարախակույտի (աբսցեսի) առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024