Կաթնածորանի էկտազիան միշտ չէ, որ պահանջում է բուժում:
Սակայն, եթե ձեր ախտանիշները անհանգստացնող են, բժիշկը կարող է առաջարկել հետևյալ բուժման տարբերակներից մեկնումեկը կամ մի քանիսը:
- Հակաբիոտիկներ. ձեր բժիշկը կարող է հակաբիոտիկ նշանակել 10-ից 14 օր՝ կրծքագեղձի ծորանների էկտազիայի հետևանքով առաջացած վարակը բուժելու համար: Նույնիսկ եթե հակաբիոտիկային բուժումը սկսելուց հետո ձեր ախտանիշները զգալիորեն բարելավվում կամ ամբողջությամբ անհետանում են, կարևոր է, որ ձեր բոլոր դեղամիջոցներն ընդունեք այնպես, ինչպես ըստ նշանակված է:
- Ցավազրկող դեղամիջոցներ. ցավի կամ կրծքագեղձի անհարմարավետության (դիսկոմֆորտի) դեպքում կարող եք փորձել թույլ ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլ) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն): Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին, թե որ ցավազրկողն է լավագույնը ձեզ համար:
- Վիրահատություն. եթե ձևավորվել է թարախակույտ (աբսցես) և հակաբիոտիկներն ու ինքնօգնության միջոցները չեն գործում, ախտահարված կաթնածորանը կարող է վիրահատական ճանապարհով հեռացվել: Այս միջամտությունը կատարվում է ձեր պտուկը շրջապատող գունավոր հյուսվածքի (արեոլայի) եզրով փոքրիկ կտրվածքի միջոցով: Սակայն, կրծքագեղձի ծորանի էկտազիայի դեպքում վիրահատության կարիք առաջանում է միայն եզակի դեպքերում:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024