Կաթնածորանների էկտազիայի բարդությունները սովորաբար թեթև են և հաճախ ավելի շուտ տհաճություն պատճառող են, քան լուրջ:
Ահա որոշ ավելի հաճախ հանդիպող բարդությունները:
- Պտուկից արտահոսք. կաթնածորանների էկտազիայի հետևանքով առաջացած պտուկային արտադրությունը կարող է տհաճություն պատճառել: Ձեր պտուկներից հեղուկի արտահոսքը կարող է առաջացնել թացություն և բծեր ձեր հագուստի վրա, որը կարող է ամաչելու առիթ դառնալ:
- Կրծքագեղձի անհարմարավետություն (դիսկոմֆորտ). կաթնածորանի էկտազիան կարող է առաջացնել ձեր պտուկների շուրջ կարմրություն, այտուցվածություն և ցավոտություն:
- Վարակ. ախտահարված կաթնածորանում կարող է զարգանալ բորբոքային վարակը (շուրծորանային կամ պերիդուկտալ մաստիտ)՝ երբեմն առաջացնելով ցավ պտուկի մեջ կամ դրա շուրջը, վատ ինքնազգացողություն կամ ջերմություն: Մշտական կարմրությունը և ուժեղացող ցավը կարող են լինել բակտերիալ վարակի նշան և կարող է հանգեցնել թարախակույտի (աբսցես)՝ կրծքագեղձի հյուսվածքում թարախի կուտակման: Նման բարդությունը կարող է պահանջել թարախակույտի բացահատում և թարախի հեռացում (դրենավորում):
- Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ մտահոգություն. երբ ձեր կրծքագեղձում նկատում եք փոփոխությունը, կարող եք անհանգստանալ, որ դա կրծքագեղձի քաղցկեղի նշան է, հատկապես, եթե պտուկի կամ այն շրջապատող հյուսվածքի (արեոլայի) շուրջ առաջանում է գոյացություն կամ պնդացում: Կրծքագեղձի ծորանի էկտազիայի պատմություն ունենալը չի մեծացնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Այնուամենայնիվ, կարևոր է առանց ուշացնելու այցելել ձեր բժշկին, երբ նկատում եք կրծքագեղձի որևէ փոփոխություն կամ անհանգստացնող նշան:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024