Մարֆանի համախտանիշի գանգատներն ու ախտանշանները կարող են խիստ տարբերվել նույնիսկ նույն ընտանիքի անդամների մոտ, քանի որ խանգարումը կարող է ազդել օրգանիզմի շատ տարբեր շրջանների վրա:
Որոշ մարդիկ ունենում են միայն թեթև հետևանքներ, բայց մյուսների մոտ կարող են զարգանալ կյանքին սպառնացող բարդություններ:
Մարֆանի համախտանիշի բնորոշ նշաններից են՝
- բարձրահասակ և նիհար մարմնակազմվածք
- անհամաչափ երկար ձեռքեր, ոտքեր և մատներ (սարդի մատներ կամ արախնոդակտիլիա)
- դուրս ցցված կամ ներս գոգավորված (ձագարաձև) կրծոսկր
- բարձր, կամարակապ քիմք և խիտ ատամնաշար
- սրտի աղմուկներ
- ծայրահեղ կարճատեսություն (միոպիա)
- ոչ նորմալ կորացած ողնաշար (սկոլիոզ կամ կիֆոզ)
- հարթաթաթություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան կարող եք ունենալ Մարֆանի համախտանիշ, խոսեք ձեր բժշկի կամ մանկաբույժի հետ: Եթե բժիշկը կասկածի որևէ խնդիր, ձեզ, հավանաբար, կուղեգրի մասնագետի մոտ հետագա գնահատման:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2024
Վերջին վերանայում՝ 05-05-2024