Գրադարան

Մաստիտ. պատճառներ

Մաստիտ. պատճառներ

Time Read 1 րոպե

Պատշաճ կերպով դուրս չբերված և կրծքագեղձում պահպանված կաթը մաստիտի հիմնական պատճառն է:

Այլ պատճառները ներառում են հետևյալը:

  • Խցանված կաթնածորան. եթե կերակրման ժամանակ կուրծքն ամբողջությամբ չի դատարկվում, ձեր կաթնային ծորաններից մեկը կարող է խցանվել: Արգելափակումը հանգեցնում է նրան, որ կաթը կուտակվում է, ինչը հանգեցնում է կրծքագեղձի վարակի:
  • Կրծքագեղձ ներթափանցած բակտերիաներ. ձեր մաշկի մակերևույթից և երեխայի բերանից բակտերիաները կարող են ներթափանցել կաթնային ծորաններ՝ ձեր պտուկի մաշկի ճաքի կամ կաթնածորանի բացվածքի միջոցով: Չդատարկվող կրծքի մեջ լճացած կաթը նպաստավոր պայմաններ է ստեղծում բակտերիաների աճի համար:

Մաստիտն առավել հաճախ հարուցվում է ստրեպտոկոկերով և ստաֆիլոկոկերով։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները վկայում են, որ վարակման հարցում ավելի մեծ դեր ունեն պայմանական ախտածին, քան թե ախտածին բակտերիաները։

Ռիսկի գործոններ

Մաստիտի ռիսկի գործոնները ներառում են՝

  • կրծքով կերակրման ժամանակ մաստիտի նախորդ բռնկում
  • ցավոտ կամ ճաքած պտուկներ, թեև մաստիտը կարող է զարգանալ առանց մաշկային խախտումների
  • կիպ կրծկալ կամ վերնազգեստ հագնելիս, ամրագոտին կապելիս կամ ծանր պայուսակ կրելիս կրծքի վրա ճնշում գործադրելը, որը կարող է խանգարել կաթի հոսքը
  • սխալ կերակրման տեխնիկա
  • չափից շատ հոգնածություն կամ սթրես
  • վատ սնուցում
  • ծխելը:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 30-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով