Մաստիտի գանգատներն ու ախտանիշները կարող են հայտնվել հանկարծակի (սուր):
Դրանք կարող են ներառել՝
- կրծքագեղձի ցավոտություն կամ դիպչելիս՝ տեղային տաքություն
- կրծքագեղձի այտուցվածություն
- կրծքագեղձի հյուսվածքի պնդացում կամ կրծքագեղձի ուռուցիկ գոյացություն
- ցավ կամ այրոցի զգացողություն՝ անընդհատ կամ կրծքով կերակրման ընթացքում
- մաշկի կարմրություն, հաճախ՝ սեպաձև բնույթի
- վատ ինքնազգացողություն
- 38.3°C կամ ավելի բարձր ջերմություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք կրծքագեղձի ախտանիշներ, որոնք ձեզ անհանգստացնում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024