Գրադարան
Մաստիտ. ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը կկատարի մանրակրկիտ ֆիզիկական քննություն (բուժզննում) և կհարցնի ձեր գանգատների և ախտանիշների մասին:
Ձեր կրծքի կաթի ցանքսը կարող է օգնել ձեր բժշկին, որ որոշի ձեզ համար լավագույն հակաբիոտիկը, հատկապես, եթե ունեք ծանր վարակ:
Կրծքագեղձի քաղցկեղի հազվադեպ հանդիպող ձևը` կրծքագեղձի բորբոքային քաղցկեղը, նույնպես կարող է առաջացնել կրծքի կարմրություն և այտուց, որը սկզբում կարող է շփոթվել մաստիտի հետ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ մամոգրաֆիա կամ գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ երկուսն էլ: Եթե ձեր գանգատներն ու ախտանիշները պահպանվում են նույնիսկ հակաբիոտիկների կուրսն ավարտելուց հետո, ձեզ կարող է անհրաժեշտ լինել բիոպսիա՝ համոզվելու համար, որ կրծքագեղձի քաղցկեղ չունեք:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 29-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: