Գրադարան
Մաստիտ. բուժում

2 րոպե
Երբ դուք զգում եք ձեր կրծքերից մեկում ցավոտություն, այտուցվածություն կամ պնդացում, պետք է առանց ուշացնելու սկսել համապատասխան միջոցառումները։
Մաստիտի բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հակաբիոտիկներ. եթե ունեք վարակ, սովորաբար անհրաժեշտ է հակաբիոտիկների 10-օրյա կուրս: Կարևոր է ընդունել դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակված է՝ կրկնվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Եթե հակաբիոտիկներ ընդունելուց հետո մաստիտը չի անցնում, հետևեք ձեր բժշկի մյուս հրահանգներին:
- Ցավազրկողներ. Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն):
Սովորաբար անվտանգ է շարունակել կրծքով կերակրելը, եթե ունեք մաստիտ: Կրծքով կերակրումն իրականում օգնում է վարակի վերացմանը: Երեխային կտրուկ կաթից կտրելը, հավանաբար, կվատթարացնի ձեր գանգատներն ու ախտանիշները:
Ձեր բժիշկը կարող է ձեզ ուղղորդել կրծքով կերակրման խորհրդատուի օգնության և շարունակական աջակցության համար: Ձեր կրծքով կերակրման տեխնիկան կարգավորելու առաջարկությունները կարող են ներառել հետևյալը:
- Խուսափեք կրծքով կերակրելուց առաջ կրծքի երկարատև կաթով գերլցվածությունից:
- Փորձեք համոզվել, որ ձեր երեխան ճիշտ է վերցնում ձեր պտուկը, ինչը կարող է դժվար լինել, երբ ձեր կուրծքը լցված է: Կրծքով կերակրելուց առաջ ձեռքով փոքր քանակությամբ կաթի դատարկումը կարող է օգնել:
- Մերսեք ձեր կուրծքը կրծքով կերակրելիս կամ դատարկելիս՝ տուժած տարածքից ներքև դեպի պտուկ:
- Համոզվեք, որ կրծքով կերակրման ընթացքում ձեր կուրծքն ամբողջությամբ դատարկվում է: Եթե դժվարանում եք ձեր կրծքի մի մասը դատարկել, կրծքին տաք և խոնավ ջերմություն կիրառեք՝ նախքան կրծքով կերակրելը կամ կաթը դատարկելը:
- Կրծքով կերակրեք նախ ախտահարված կողմի վրա, երբ ձեր երեխան ավելի քաղցած է և ավելի ուժեղ է կաթը ծծում:
- Փոփոխեք կրծքով կերակրելու ձեր դիրքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2023 վերանայվել է՝ 30-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: