Մենինգիտի պատճառ հանդիսացող բակտերիաները կամ վիրուսները կարող են տարածվել հազալիս, փռշտալիս, համբուրվելիս, ինչպես նաև սպասքի պարագաները, ատամի խոզանակը կամ ծխախոտի գլանակը համատեղ օգտագործելիս: ։
Այս քայլերը կարող են օգնել մենինգիտի կանխարգելմանը:
- Լվացեք ձեռքերը. ձեռքերի կանոնավոր լվանալը կանխարգելում է մանրէների տարածումը։ Սովորեցրեք երեխաներին, որ ձեռքերը հաճախակի լավանան, հատկապես ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո, ընտանի կենդանիների հետ խաղալուց կամ մարդաշատ վայրերում ժամանակ անկացնելուց հետո և այլն։ Ձույց տվեք նրանց, թե ինչպես լիարժեք օճառով լվանալ և պարզաջրել ձեռքերը: Երեխաների մոտ ամրապնդեք անձնական հիգիենայի կանոնները։
- Պահպանեք պատշաճ հիգիենա. խուսափեք սնունդը, ըմպելիքները կամ դրանք խմելու համար նախատեսված ձողիկները, սպասքի առարկաները, շրթներկները կամ ատամի խոզանակները որևէ մեկի հետ համատեղ օգտագործելուց։ Նույնը սովորեցրեք ձեր երեխաներին։
- Մնացեք առողջ. պաշտպանեք իմունային համակարգը՝ խելամիտ կերպով համադրելով բավարար հանգիստը, ֆիզիկական վարժանքները և առողջ սննդակարգը՝ թարմ մրգերի, բանջարեղենների և չթեփազերծված հացամթերքների կանոնավոր օգտագործմամբ և վնասակար սովորույթներից ձեռնպահ մնալով։ Նույնը սովորեցրեք ձեր երեխաներին։
- Ծածկեք բերանը. երբ հազալու կամ փռշտալու կարիք ունեք, մի մոռացեք ծածկել բերանն ու քիթը։ Օգտագործված անձեռոցիկն անմիջապես նետեք աղբարկղը։ Նույնը սովորեցրեք ձեր երեխաներին։
- Եթե հղի եք, ուշադիր եղեք սննդի նկատմամբ. կրճատեք լիստերիոզ վարակի ռիսկը՝ բավարար չափով եփելով միսը կամ մսային դելիկատեսները (74 C)։ Խուսափեք ոչ պաստերիզացված կաթից պատրաստված պանիրներ օգտագործելուց։
Պատվաստում (իմունիզացիա)
Բակտերիալ մենինգիտի որոշ տեսակներ կարող են կանխարգելվել պատվաստանյութերով:
- Գրիպի (Haemophilus influenzae) B տեսակի պատվաստանյութ (Hib). Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս կիրառվել այս պատվաստանյութը 2 ամսականից բարձր երեխաների և որոշ չափահասների համար, հատկապես, եթե ունեն մանգաղաբջջային հիվանդություն, ՄԻԱՎ կամ չունեն փայծաղ:
- Կոնյուգացված պնևմոկոկային պատվաստանյութ (PCV13). ԱՀԿ-ն և ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) որպես ստանդարտ պատվաստանյութ խորհուրդ է տալիս օգտագործել PCV13-ը մինչև 2 տարեկան երեխաների համար: Պնևմոկոկային հիվանդության բարձր ռիսկի դեպքում (սրտային հիվանդություն, դիաբետ կամ մանգաղաբջջային հիվանդություն) որպես լրացուցիչ պատվաստում խորհուրդ է կիրառել նաև 2-5 տարեկան երեխաների համար:
- Պոլիսախարիդային պնևմոկոկային պատվաստանյութ (PPSV23). պնևմոկոկային բակտերիայից պաշտպանվելու կարիք ունեցող ավելի մեծ տարիքի երեխաները և չափահասները կարող են ստանալ այս պատվաստանյութը: CDC-ն PPSV23-ը խորհուրդ է տալիս 65-ն անց բոլոր չափահասներին և 2 տարեկանից բարձր բոլոր երեխաներին, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ, որևէ քրոնիկ հիվանդություն, օրինակ՝ սրտային հիվանդություն, դիաբետ կամ մանգաղաբջջային հիվանդություն կամ չունեն փայծաղ:
- Մենինգոկոկային կոնյուգացված պատվաստանյութ. CDC-ն այս պատվաստանյութի միանվագ դեղաչափը խորհուրդ է տալիս 11-12 տարեկան երեխաներին, որից հետո 16 տարեկանում՝ երկրորդ դեղաչափը կամ, եթե առաջին դեղաչափը ստացել է 13-15 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 16-18 տարեկանում: Այն կարող է տրվել նաև 2 ամսականից մինչև 10 տարեկան երեխաներին, եթե առկա է բակտերիալ մենինգիտի բարձր ռիսկ: Պատվաստանյութը նաև կարող է օգտագործվել նախկինում պատվաստում չստացած մարդկանց կողմից, ովքեր ենթարկվել են վարակի բռնկման ազդեցությանը:
Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024