Գրադարան
Մենինգիտ

1 րոպե
Մենինգիտը գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հեղուկի (ողնուղեղային հեղուկ) և թաղանթների (մենինգեաներ) բորբոքումն է, որը հիմնականում վարակային բնույթի է:
Մենինգիտին ուղեկցող այտուցը տիպիկ դեպքերում զարգացնում է գլխացավ, ջերմություն և պարանոցային մկանների լարվածություն (կարկամություն):
Մենինգիտի դեպքերի մեծ մասը պատճառվում է վիրուսային վարակով, սակայն նաև կարող են զարգանալ բակտերիալ, մակաբուծային և սնկիկային վարակներ: Մենինգիտի որոշ դեպքեր առանց բուժման բարելավվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այլ դեպքերը կարող են ստանալ կյանքին սպառնացող ընթացք և պահանջել անհետաձգելի հակաբիոտիկային բուժում:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ինչ-որ մեկի մոտ կասկածում եք մենինգիտ: Բակտերիալ մենինգիտի վաղ բուժումը կարող է կանխարգելել ծանր բարդությունները:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2019 վերանայվել է՝ 09-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: