Գրադարան
Մետաբոլիկ համախտանիշ. պատճառներ

Մետաբոլիկ համախտանիշը սերտորեն կապված է ավելցուկային քաշի կամ գիրության և ֆիզիկական անբավարար ապրելակերպի հետ:
Մետաբոլիկ համախտանիշը նաև կապված է ախտաբանական մի վիճակի հետ, որը կոչվում է ինսուլինակայունություն: Նորմայում ձեր մարսողական համակարգը սննդում առկա բարդ շաքարները տրոհում է մինչև պարզ շաքարի՝ գլյուկոզի: Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ձեր ենթաստամոքսային գեղձում (պանկրեաս) և օգնում գլյուկոզի ներթափանցմանը բջիջներ, որտեղ, որպես կենսաբանական «վառելիք», գլյուկոզն «այրվում է»՝ առաջացնելով բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիա:
Եթե անձի մոտ զարգացել է ինսուլինակայունություն, բջիջներն ինսուլինին նորմալ պատասխան չեն տալիս և գլյուկոզը չի կարողանում հեշտությամբ մուտք գործել բջիջներ: Արդյունքում, բջիջների կողմից չյուրացված գլյուկոզը սկսում է կուտակվել արյան մեջ՝ բերելով արյան շաքարի մակարդակի նվազեցման համար ինսուլինի ավելի մեծ քանակների արտադրության:
Ռիսկի գործոններ
Հետևյալ գործոնները բարձրացնում են մետաբոլիկ համախտանիշի զարգացման հավանականությունը:
- Տարիք. տարիքի հետ մետաբոլիկ համախտանիշի ձեր ռիսկը բարձրացնում է:
- Ազգային (էթնիկ) ծագում. ԱՄՆ-ում լատինոամերիկյան ծագման անձինք, հատկապես՝ նույն ծագման կանայք, ամենայն հավանականությամբ ենթարկվում են մետաբոլիկ համախտանիշի զարգացման ամենաբարձր ռիսկին:
- Գիրություն. չափից դուրս մեծ քաշ «կրելը», հատկապես՝ որովայնի շրջանում, բարձրացնում է մետաբոլիկ համախտանիշի ռիսկը:
- Դիաբետ. ավելի հավանական է, որ դուք կունենաք մետաբոլիկ համախտանիշ, եթե ունեցել եք դիաբետ հղիության ընթացքում (գեստացիոն դիաբետ) կամ ունեք 2-րդ տիպի դիաբետի ընտանեկան պատմություն:
- Այլ հիվանդություններ. մետաբոլիկ համախտանիշի ռիսկը բարձրանում է, եթե ունեք կամ երբևէ ունեցել եք ճարպային լյարդի հիվանդություն, պոլիկիստոզային ձվարանային համախտանիշ կամ քնի ապնոէ:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: