Գրադարան
Մետաբոլիկ համախտանիշ. բարդություններ

1 րոպե
Մետաբոլիկ համախտանիշը բարձրացնում է հետևյալ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը:
- 2-րդ տիպի դիաբետ. եթե չձեռնարկեք ձեր ավելցուկային քաշի նվազեցմանն ուղղված ապրելակերպի փոփոխություններ, կարող է զարգանալ ինսուլինակայունություն, որը կարող է առաջացնել արյան շաքարի մակարդակի կայուն բարձրացում: Ինսուլինակայունությունն ի վերջո կարող է բերել 2-րդ տիպի դիաբետի զարգացման:
- Սրտային և անոթային հիվանդություն. բարձր խոլեսթերինը և բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կարող են նպաստել անոթներում ճարպային կուտակումների առաջացմանը, որը կոչվում է աթերոսկլերոզ: Այսպիսի կուտակումները կարող են նեղացնել և կարծրացնել ձեր զարկերակները՝ բարձրացնելով սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի զարգացման ռիսկը:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: