Գրադարան

Մետաբոլիկ համախտանիշ

Մետաբոլիկ համախտանիշ

Time Read 1 րոպե

Մետաբոլիկ համախտանիշը միաժամանակ հանդես եկող հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների խումբ է, որը բարձրացնում է սրտային հիվանդության, ինսուլտի և 2-րդ տիպի դիաբետի ռիսկը:

Այդ վիճակները ներառում են՝ բարձրացած արյան ճնշում, բարձր արյան շաքար, մարմնի ավելցուկային ճարպ՝ գլխավորապես կուտակված իրանի շրջանում (որովայնային գիրություն) և արյան խոլեսթերինի կամ տրիգլիցերիդների ոչ նորմալ մակարդակներ:

Այս առողջական վիճակներից որևէ մեկի առկայությունը դեռ չի նշանակում, որ ունեք մետաբոլիկ համախտանիշ, սակայն դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած բարձրացնում է ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը, իսկ բոլորը միասին վերցրած (մետաբոլիկ համախտանիշի առկայության դեպքում) սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկերն աճում են 2 անգամ, իսկ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը՝ շուրջ 5 անգամ:

Մետաբոլիկ համախտանիշի մյուս անվանումներն են՝ «X համախտանիշ» կամ «ինսուլինակայունության համախտանիշ»։

Մետաբոլիկ համախտանիշի տարածվածությունն աշխարհում հարաճուն բարձրանում է: Օրինակ, ԱՄՆ-ի չափահաս բնակչության շուրջ 1/3-ը ունի մետաբոլիկ համախտանիշ կամ դրա բաղադրիչներից մեկնումեկը: «Ագրեսիվ» ապրելակերպային փոփոխությունները կարող են դանդաղեցնել կամ նույնիսկ կանխարգելել լուրջ առողջական խնդիրների զարգացումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 28-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով