Գրադարան
Մետաբոլիկ համախտանիշ. ախտորոշում

1 րոպե
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների ուղեցույցի համաձայն մետաբոլիկ համախտանիշը սահմանվում է որպես ստորև թվարկվածներից երեք և ավելի ախտանիշների առկայություն, այդ թվում, եթե դրանց դեմ օգտագործում եք դեղամիջոցներ:
- «Խոշոր իրան». կանանց մոտ 89 սանտիմետր (35 դյույմ) կամ ավելի մեծ և տղամարդկանց մոտ՝ 102 սանտիմետր (40 դյույմ) կամ ավելի մեծ որովայնային շրջանագիծ (այլ կերպ՝ առկա է որովայնի շրջանում ճարպի կուտակում):
- Տրիգլիցերիդի բարձր մակարդակ. արյան մեջ ճարպի այս տեսակի 1,7 միլիոմոլ՝ լիտրում (մմոլ/լ) կամ 150 միլիգրամ՝ դեցիլիտրում (մգ/դլ) կամ ավելի բարձր մակարդակ:
- «Լավ» կամ բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեսթերինի ցածր մակարդակ. տղամարդկանց մոտ արյան ԲԽԼ խոլեսթերինի 1,04 մմոլ/լ (40 մգ/մլ) կամ ավելի ցածր և կանանց մոտ 1,3 մմոլ/լ (50 մգ/մլ) կամ ավելի ցածր մակարդակ:
- Բարձրացած արյան ճնշում. զարկերակային ճնշման 130/85 մմ ս.ս. կամ ավելի բարձր ցուցանիշներ:
- Քաղցած վիճակում բարձրացած արյան շաքար. արյան գլյուկոզի 5,6 մմոլ/լ (100 մգ/մլ ) կամ ավելի բարձր մակարդակներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: