Գրադարան

ՄԿՈՍ վարակ. ախտանիշներ

ՄԿՈՍ վարակ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ստաֆիլոկոկային մաշկային վարակները, ներառյալ մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկային (ՄԿՈՍ, անգլերեն՝ MRSA) վարակը, սովորաբար սկսվում են որպես այտուցված, ցավոտ կարմիր հանգույցներ, որոնք կարող են նմանվել բշտիկների կամ սարդի խայթոցների:

Տուժած տարածքը կարող է լինել՝

  • շոշափելիս՝ տաք
  • առատ թարախային կամ այլ արտադրությամբ
  • բարձր ջերմությամբ ուղեկցվող:

Այս կարմիր հանգույցները կարող են արագ վերածվել խորը, ցավոտ թարախաբշտերի (թարախակույտեր կամ աբսցեսներ), որոնք պահանջում են վիրաբուժական դատարկում (դրենավորում): Երբեմն բակտերիաները սահմանափակվում են մաշկով, սակայն նաև կարող են թափանցել օրգանիզմի ավելի խորը հյուսվածքներ՝ առաջացնելով ոսկորների, հոդերի, վիրահատական ​​վերքերի, արյան հոսքի, սրտի փականների և թոքերի կյանքին սպառնացող վարակներ:

Ե՞րբ դիմել բժշկին

Ուշադրություն դարձրեք մաշկային փոքր խնդիրներին՝ բշտիկներ, միջատների խայթոցներ, կտրվածքներ և քերծվածքներ, հատկապես երեխաների մոտ: Եթե ​​վերքերը վարակված են կամ ուղեկցվում են ջերմությամբ, դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 23-08-2023 վերանայվել է՝ 24-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով