Գրադարան
Մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկային (ՄԿՈՍ) վարակ

1 րոպե
Մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկային (ՄԿՈՍ, անգլերեն՝ MRSA) վարակը պայմանավորված է ստաֆիլոկոկային բակտերիաների մի տեսակով, որը կայուն է դարձել սովորական ստաֆիլոկոկային վարակների բուժման համար օգտագործվող բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ:
ՄԿՈՍ վարակների մեծ մասը հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր եղել են հիվանդանոցներում կամ առողջապահական այլ հաստատություններում, ինչպիսիք են ծերանոցները և դիալիզի կենտրոնները: Երբ վարակը զարգանում է այս շրջանակում, հայտնի է որպես առողջապահության հետ կապված (ԱԿ-ՄԿՈՍ, անգլերեն՝ HA-MRSA): ԱԿ-ՄԿՈՍ վարակները սովորաբար կապված են ինվազիվ միջամտությունների կամ սարքերի հետ, ինչպիսիք են վիրահատությունները, ներերակային խողովակները կամ արհեստական հոդերը: ԱԿ-ՄԿՈՍ-ը կարող է տարածվել բուժաշխատողների կողմից, ովքեր ոչ մաքուր ձեռքերով դիպչում են մարդկանց կամ այն մարդկանց կողմից, ովքեր դիպչում են ոչ մաքուր մակերևույթներին:
Վարակի մեկ այլ տեսակ զարգացել է ավելի լայն համայնքում՝ առողջ մարդկանց շրջանում: Այս ձևը, որը կապված է համայնքի հետ (ՀԿ-ՄԿՈՍ, անգլերեն՝ CA-MRSA), հաճախ սկսվում է մաշկի ցավոտ բշտիկներով: Այն սովորաբար տարածվում է մաշկ-մաշկ շփման միջոցով: Ռիսկային անձինք ներառում են այնպիսի խմբեր, ինչպիսիք են ավագ դպրոցի կոնտակտային մարզաձևերի ակումբների սաները, երեխաների խնամքի աշխատողները և մարդիկ, ովքեր ապրում են մարդաշատ պայմաններում:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-08-2023 վերանայվել է՝ 24-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: