Գրադարան

ՄԿՈՍ վարակ. բուժում

ՄԿՈՍ վարակ. բուժում

Time Read 1 րոպե

Մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ՄԿՈՍ, անգլերեն՝ MRSA) ինչպես առողջապահություն-կապված, այնպես էլ համայնք-կապված շտամները դեռևս արձագանքում են որոշակի հակաբիոտիկներին:

Հակաբիոտիկներ տալուց բացի, ձեր բժիշկը կարող է առաջարկել շտապ վիրահատություն՝ մեծ թարախակույտերը (աբսցեսների) դատարկելու համար: Սա կոչվում է դրենավորում:

Որոշ դեպքերում հակաբիոտիկները կարող են անհրաժեշտ չլինել: Օրինակ, ձեր բժիշկը կարող է դատարկել վարակի հետևանքով առաջացած փոքր մակերեսային թարախակույտը (աբսցես), այլ ոչ թե դեղամիջոցներ նշանակել:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-08-2023 վերանայվել է՝ 24-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով