Գրադարան
Ցրված սկլերոզ. ախտորոշում

1 րոպե
Ցրված սկլերոզն ախտորոշելու համար բժիշկը ձեզ հավանաբար կուղեգրի նյարդաբանի (նևրպաթոլոգի) խորհրդատվության:
Մինչ օրս գոյություն չունի որևէ հատուկ հետազոտություն, որը կարող է հստակ ախտորոշել ցրված սկլերոզը: Սակայն, կան հիվանդության հայտնաբերմանն օգնող տարբեր ախտորոշիչ մեթոդներ:
Նյարդաբանը կարող է ստուգել ձեր ռեֆլեքսները և պատասխան ռեակցիաները: Բժիշկը նաև կարող է նշանակել տարբեր արյան թեստեր, ողնուղեղային հեղուկի թեստ կամ նյարդամկանային հաղորդականության ակտիվությունը չափող և այլ հատուկ հետազոտություններ:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտությամբ կենտրոնական նյարդային համակարգում կարող են հայտնաբերվել ախտահարված օջախներ:
Երբեմն ախտորոշումը կարող է ձգձգվել ամիսներ և անգամ տարիներ: Նման դեպքերում ցրված սկլերոզն ախորոշվում է, եթե տարբեր ժամանակներ կատարված ՄՌՏ-ով կենտրոնական նյարդային համակարգի տարբեր շրջաններում հայտնաբերվում են ախտահարման օջախներ, որոնք որևէ այլ բացատրություն չունեն, քան ցրված սկլերոզի առկայությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-05-2018 վերանայվել է՝ 12-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: