Թեև ցրված սկլերոզի վերջնական բուժում գոյություն չունի, կան մեթոդներ, որոնք կարող են մեղմացնել ախտանիշները և դանդաղեցնել հիվանդության զարգացումը:
Ցրված սկլերոզի սրացման բուժումը
Ստերոիդային հակաբորբոքային դեղերը կարող են նվազեցնել ցրված սկլերոզի գրոհների սրությունը՝ մեղմացնելով բորբոքումը և իմունային համակարգի գերակտվությունը:
Ցրված սկլերոզի ախտանիշների բուժումը
Կան դեղեր, որոնք կարող են թուլացնել մկանային ջղաձգումները, մեղմացնել ցավերը, ընդհանուր հոգնածության զգացումը և ցրված սկլերոզի այլ ախտանիշները:
Կանոնավոր վարժանքները, ֆիզիոթերապիան և ոչ դեղորայքային բուժման այլ մեթոդները նույնպես կարող են օգնել հիվանդության գանգատների մեղմացմանը և ձեր շարժողական ակտիվության բարելավմանը: Կանոնավոր վարժանքները կարող են նպաստել մկանային ուժի վերականգնմանը, սրտի աշխատանքի կարգավորմանը և տրամադրության բարելավմանը:
Ձեզ օգուտ կարող է տալ նաև լավ հավասարակշռված, ճարպերից աղքատ և բջջանքով հարուստ սննդակարգը:
Ցրված սկլերոզի հարաճուն զարգացման բուժումը
Կան դեղերի հատուկ խմբեր (իմունամոդուլյատորներ և իմունասուպրեսորներ), որոնք ազդում են օրգանիզմի իմունային համակարգի վրա և որոշ չափով դանդաղեցնում ցրված սկլերոզի հարաճուն (պրոգրեսիվ) զարգացումը և նվազեցնում սրացումների հաճախականությունը: Սակայն, այս դեղերը չեն վերացնում արդեն զարգացած ախտանիշները և կարող են դրսևորել ուշադրության արժանի կողմնակի ազդեցություններ:
Զրուցեք ձեր բժշկի կամ այլ բժիշկ-մասնագետի հետ (նյարդաբան, իմունաբան), որ ընտրեք ձեր վիճակին առավել համապատասխանող դեղերի համակցությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024