Այս քայլերը կարող են օգնել մկանային ջղաձգումների կանխարգելմանը:
- Ամեն օր շատ հեղուկներ խմեք. լավ աշխատելու՝ պատշաճ կծկվելու և թուլանալու համար մկանները պահանջում են բավարար չափի հեղուկներ: Որևէ ֆիզիկական գործ կամ վարժանք կատարելիս, պարբերաբար խմեք հեղուկներ: Շարունակեք խմել ջուր կամ կոֆեին կամ ալկոհոլ չպարունակող այլ հեղուկներ ֆիզիկական գործունեությունից հետո:
- Ձգեք և «տաքացրեք» ձեր մկանները․ կատարեք նախավարաժանք մինչև որևէ լարված ֆիզիկական գործ կատարելը կամ որևէ մկան մարզելը: Գիշերները ոտքերի ջղաձգումներից (ցնցումներից) խուսափելու համար քնելուց առաջ նույնպես թույլ ձգեք ձեր մկանները: Թեթև վարժությունները, ինչպես օրինակ՝ քնելուց առաջ անշարժ հեծանիվ վարելը կամ երեկոյան զբոսանքը նույնպես կարող են օգնել կանխել քնած ժամանակ ջղաձգումների առաջացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024