Եթե ունեք մկանային ջղաձգում կամ սպազմ, այս միջոցառումները կարող են օգնել:
- Ձգում և մերսում. ձգեք ջղաձգված մկանը և նրբորեն շփեք այն։ Սրունքի ետնամասի (ձկնամկանի) ջղաձգման դեպքում ոտքը ուղիղ պահեք՝ այդ ընթացքում ոտնաթաթի վերին մասը քաշելով ջղաձգված կողմից դեպի ձեր դեմքը: Փորձեք նաև կանգնել ձեր ջղաձգված ոտքի վրա և ոտնաթաթն ամուր սեղմել ներքև: Սա նաև օգնում է, եթե ջղաձգվել է ձեր ազդրի հետին շրջանը: Ազդրի առաջային մասի ջղաձգման դեպքում փորձեք նույն ոտքի ոտնաթաթը ետ քաշել դեպի ձեր հետույքը: Բռնվեք աթոռից՝ ձեզ կայուն դիրք ապահովելու համար:
- Տեղային տաք կամ սառը միջոցներ․ օգտագործեք տաք սրբիչ կամ ջեռակ ձգված կամ լարված մկանների վրա: Գոլ լոգանք ընդունելը կամ տաք ցնցուղի հոսքը ջղաձգված մկանների վրա ուղղելը նույնպես կարող է օգնել: Ցավոտ մկաններին սառույց քսելը նույնպես կարող է թեթևացնել ցավը:
Այլընտրանքային բժշկություն
Վիտամին B կոմպլեքսի և այլ վիտամինների ընդունումը կարող է օգնել ոտքերի ջղաձգումների կառավարմանը: Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչ օգտագործել:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024