Մկանային ջղաձգություն առավել հաճախ առաջանում է ոտքերում, սովորաբար՝ սրունքի ետնամասի մկաններում։
Հանկարծակի, սուր ցավից բացի նաև կարող եք նկատել մաշկի տակ մկանային հյուսվածքի պնդացած զանգված կամ մկանի ձևափոխում: Ջղաձգությունը սովորաբար տևում է վայրկյաններից մինչև րոպեներ։ Երբ այն թուլանում է, տվյալ շրջանը ժամեր կամ օրեր կարող է մնալ ցավոտ։
Ե՞րբ դիմել բժշկին
Մկանային ջղաձգումները սովորաբար ինքնուրույն անհետանում են։ Դրանք հիմնականում բուժօգնություն չեն պահանջում։ Այնուամենայնիվ, այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ջղաձգումներ, որոնք՝
- պատճառում են խիստ անհանգստություն (դիսկոմֆորտ)
- ուղեկցվում են ոտքի այտուցվածությամբ, կարմրությամբ կամ մաշկային փոփոխություններով
- առաջանում են մկանային թուլությանը զուգընթաց
- առաջանում են հաճախակի
- ինքնօգնության և տնային միջոցներով չեն բարելավվում
- կապված չեն որևէ ակնհայտ պատճառի հետ, ինչպիսիք են ֆիզիկական ծանր վարժանքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 09-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024