Մասնագետները չգիտեն, թե ինչն է առաջացնում քթի պոլիպներ: Նրանք նաև չգիտեն, թե ինչու որոշ մարդկանց մոտ զարգանում են քթի պոլիպներ, իսկ մյուսների մոտ՝ ոչ:
Ռիսկի գործոններ
Վարակները, ալերգիաները կամ ցանկացած վիճակ, որն առաջացնում է քթի կամ հարքթային խոռոչների (սինուսների) երկարաժամկետ (քրոնիկ) բորբոքում, կարող է մեծացնել քթի պոլիպների առաջացման ռիսկը:
Քթի պոլիպների հետ հաճախ փոխկապված վիճակներից են՝
- ասթմա
- ասպիրինային զգայունություն
- կիստոզ ֆիբրոզ
- ատամների վարակներ
- վիտամին D-ի դեֆիցիտ:
Քթային պոլիպների վերաբերյալ ընտանեկան պատմությունը (անամնեզ) նույնպես, հավանաբար, բարձրացնում է ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024