Հետևյալ խորհուրդները կարող են օգնել, որ կրճատվի քթի պոլիպների կամ քթի պոլիպի կրկնության հավանականությունը բուժումից հետո:
- Կառավարեք ալերգիաները և ասթման. հետևեք ձեր բուժման ծրագրին: Համոզվեք, որ ախտանիշները վերահսկվում են: Այցելեք ձեր բժշկին, եթե դա այդպես չէ:
- Խուսափեք բոլոր այն բաներից, որոնք կարող են գրգռել ձեր քթի լորձաթաղանթը. օրինակներից են՝ ծխախոտի ծուխ, քիմիական գոլորշիներ և փոշի: Եթե ծխում եք, խոսեք ձեր բժշկի հետ ծխելը թողնելու ուղիների մասին:
- Լավ և հաճախակի լվացեք ձեր ձեռքերը. սա այնպիսի վարակներից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկն է, որոնք կարող են առաջացնել քթի և հարքթային խոռոչների գրգռում և այտուցվածություն:
- Օգտագործեք օդը խոնավացնող սարք՝ խոնավացուցիչ. սա կարող է օգնել քթի խցանման ու գրգռման կանխարգելմանը: Մաքրեք խոնավացուցիչն ըստ հրահանգների, որ բակտերիաները չաճեն:
- Կատարեք քթային ողողում. քթի խոռոչի ողողումն աղային լուծույթի ցողացիրով (սփրեյ) կամ քթի խոռոչի ոռոգմամբ կարող է օգնել հեռացնել այն, ինչը պատճառկում է լորձաթաղանթի գրգռում: Հարցրեք ձեր բժշկից այս մեթոդի օգտագործման մանրամասների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024