Քրոնիկ սինուսիտը՝ լինի պոլիպով կամ առանց, դժվար վերացող խնդիր է:
Բուժումը կախված է բորբոքման պատճառներից և ուղղված է ախտանիշների մեղմացմանը և կյանքի որակի բարելավմանը:
Դեղորայքային բուժում
- Քթային ստերոիդներ. օրինակներից են՝ Ֆլյուտիկազոն (Ֆլոնազե Ալերգի Ռիլիֆ, Քսհանսե), Բուդեսոնիդ (Ռինոկորտ), Մոմետազոն (Նազոնեքս 24 ժամ ալերջի), Տրիամցինոլոն (Նազոկորտ Ալերջի 24Ժ), Բեկլոմետազոն (Բեկոնազե AQ, Քնասլ) և Ցիկլեզոնամ (Օմնարիս, Զետոննա):
- Բերանային (օրալ) ստերոիդներ. որոշ պոլիպներ կարող են արգելափակել քթային ցողացիրների (սփրեյների) ազդեցության դաշտը: Նման իրավիճակներում բժիշկը կարող է նշանակել որևէ բերանային ստերոիդ՝ վիրահատությունից առաջ պոլիպի չափերը կրճատելու համար: Այս հաբերը կարող են տրվել առանձին կամ քթային սփրեյների հետ միասին: Լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով բերանային կորտիկոստերոիդները նշանակվում են միայն կարճ ժամանակահատվածի համար: Եզակի դեպքերում բժիշկը նաև կարող է առաջարկել կորտիկոստերոիդային ներարկումներ:
- Կենսաբանական դեղամիջոցներ (բիոլոջիկներ). այս նյութերն ազդում են որոշակի բջիջների կամ սպիտակուցների վրա՝ մեղմացնելով բորբոքումն ու այտուցը: Դրանք կարող են նշանակվել այն մարդկանց, ում քթի պոլիպները անընդհատ կրկնվում են: Միացյալ Նահանգներում Դուպիլումաբ (Պուպիքսենտ), Մեպտլիզումաբը (Նուկալա) և Օմալիզումաբը (Քսոլէըր) հաստատվել են քթի պոլիպներով քրոնիկ սինուսիտի բուժման համար:
- Այլ դեղամիջոցներ. այլ խմբի դեղամիջոցները կարող են բուժել քթի խոռոչի երկարաժամկետ բորբոքումն ու այտուցը: Այս շարքից են ալերգիայի բուժման դեղերը, որոնք հայտնի են որպես հակահիստամինայիններ և բակտերիալ վարակների դեմ նշանակվող հակաբիոտիկները: Ասպիրինային դեսենսիտիզացիան կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն քթային պոլիպներ և ասթմա, որը վատ ռեակցիա է տալիս Ասպիրինին:
Վիրահատություն
Եթե դեղամիջոցը չի փոքրացնում կամ չի վերացնում քթի պոլիպները, էնդոսկոպիկ վիրահատությամբ կարելի է հեռացնել պոլիպները և շտկել սինուսների հետ կապված խնդիրները, որոնք հանգեցնում են պոլիպների առաջացման:
Էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ վիրաբույժը քթանցքներով դեպի հարթքային խոռոչներ ներմուծում է բարակ խողովակ՝ լուսավորող ոսպնյակով կամ փոքրիկ տեսախցիկով, որը նաև հայտնի է որպես էնդոսկոպ կամ ռինոսկոպ: Այնուհետև վիրաբույժն օգտագործում է փոքրիկ գործիքներ՝ պոլիպները հեռացնելու համար:
Վիրահատությունից հետո կորտիկոստերոիդային ներքթային ցողացիրը (սփրեյը) կարող է օգնել քթի պոլիպների կրկնություններից խուսափելուն: Աղային լուծույթով քթի խոռոչի ողողումը կարող է նպաստել հետվիրահատական ապաքինմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024